Ստոմատոլոգիա
Ո՞ւմ ենք վստահում մեր ատամները
Առողջ և գեղեցիկ ատամներ ունենալ ցանկանում են բոլորը: Սակայն, միշտ չէ, որ ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են: Հայաստանում ստոմատոլոգիական ծառայության վիճակի, խնդիրների ու անելիքներին է նվիրված մեր զրույցը երիտասարդ մասնագետ Անժելա Հովհաննիսյանի հետ:
Եթե 20-30 տարի առաջ ատամնաբուժությունը մեր երկրում ցածր մակարդակի վրա էր, ապա այսօր, ատամնաբույժ Անժելա Հովհաննիսյանի խոսքով, այն լուրջ զարգացում է ապրում: Նրա սերնդակիցները, ստանալով ավելի արդիական գիտելիքներ ու ծանոթ լինելով նորագույն տեխնիկային, ուսումը շարունակել են օրդինատուրայում` Ազգային առողջապահության ինստիտուտում: Հովհաննիսյանը վստահեցնում է, որ մեր ատամնաբույժներն իրենց գիտելիքներով համարյա չեն զիջում արտասահմանցիներին:
Սակայն այս առաջընթացին զուգահեռ առաջացել են բացասական երևույթներ: Ամենաակնհայտը բժշկական ինստիտուտների թվաքանակի աճն է, ինչի հետևանքով մեծանում է ատամնաբույժների թիվը, նվազում` որակը: Բժշկուհու կարծիքով, եթե տվյալ անձն ունի համապատասխան գիտելիքներ, նշանակություն չունի, թե որ բուհն է ավարտել, և հստակ նպատակների ու փորձի շնորհիվ, որը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում, իհարկե, բացը լրացնելով համացանցի կամ այլ տեղեկատվական աղբյուրների միջոցով, կարող է դառնալ պահանջված մասնագետ:
Զարմանալի է, բայց Եվրոպայում ատամնաբույժների թվով Հայաստանն առաջին տեղում է: Եթե մյուս երկրներում յուրաքանչյուր անձին սպասարկում է 4-5 ատամնաբույժ, ապա մեր երկրում` 10:
Հայաստանում գործում են 750-ից ավելի ատամնաբուժական կլինիկաներ, որոնցից, սակայն, Հովհաննիսյանի կարծիքով, ոչ բոլորն են ապահովում բարձրակարգ որակավորված բուժսպասարկում` թե’ մասնագիտական, թե’ սանիտարահիգիենիկ առումով: Իսկ այն կլինիկան, որտեղ նա է աշխատում, համապատասխանում է ժամանակակից չափանիշներին:
Պարօդոնտիտ
Բոլորն էլ, առանց բացառության, ցանկանում են ունենալ ձյունաճերմակ հոլիվուդյան ժպիտ ու առողջ, ամուր ատամնաշար: Ու, բնականաբար, առանց բացառության, բոլորն էլ կամենում են բնական ատամնաշարը պահպանել հնարավորինս երկար: Սակայն դրա համար հարկավոր է առողջ լնդեր ունենալ: Ուրեմն արժե խոսել պարօդոնտիտի մասին. ի՞նչ է այն, ինչպե՞ս է առաջանում ու ինչպե՞ս կարելի է դրա դեմ պայքարել:
Անժելա Հովհաննիսյանն ասում է, որ պարօդոնտի հիվանդությունն ատամները կորցնելու գլխավոր պատճառներից մեկը կարող է լինել: Մեր արդիականության մեջ պարօդոնտի հիվանդությունները հանդիպում են շատ հաճախակի:
Գլխավոր պաճառներից է ատամնաքարերի առկայությունը լնդագրպանիկներում: Ատամնաքարերը առաջանում են ատամնափառի, թքի մեջ եղած հանքային տարրերի կուտակման հետևանքով և իրենց մեջ պարունակելով բազմաթիվ մանրէներ` ախտահարում են լնդերը և առաջացնում պարօդոնտի հիվանդություններ, որոնք լինում են երեք տեսակ:. Սկզբնական փուլը գինգիվիտն է (լնդաբորբ), որը չբուժվելու դեպքում վեր է ածվում պարօդոնտիտի և պարօդոնտոզի, իսկ այն ներառում է նաև ոսկրային հյուսվածքը, առաջանում են նաև ախտաբանական լնդագրպանիկներ, ատամների շարժունություն և դրանց վաղաժամ կորուստ:
Տարիքային սահմանափակում չկա, սեռահասունության տարիքից սկսած, նույնիսկ երեխաների մոտ, եթե որոշ օրգան համակարգերի հիվանդություններ կան, կարող է ի հայտ գալ պարօդոնտիտ: Նշանակություն ունի նաև ժառանգական նախատրամադրվածությունը, իսկ որպես գանգատներ հիվանդները նշում են արնահոսությունը լնդերից, տհաճ հոտը բերանից, այրոցի, քորի զգացողությունը, որոնք հանգեցնում են հիվանդության խորացմանը:
Թվարկվածներից մեկը կամ մի քանիսը հաստատ ծանոթ են յուրաքանչյուրիս: Ու թերևս դժվար է հավատալ, որ այս ախտանշանների հարուցիչներն այն մանրէներն են, որոնք ատամնանստվածք են գոյացնում:
Ատամնաբույժ Հովհաննիսյանն ավելացրեց, որ խոզանակի դերը շատ կարևոր է, այն պետք է փոխել 2-3 ամիսը մեկ, եթե նույնիսկ կարծում ենք, որ լավ վիճակում Է, իսկ պարօդոնտի հիվանդությունների ժամանակ խորհուրդ տվեց օգտագործել փափուկ խոզանակ: Ատամները լվանալ օրը 2 անգամ` առավոտյան արթնանալուց և երեկոյան` վերջին չափաբաժինը ուտելուց հետո, իսկ օրվա ընթացքում ուտելուց հետո ատամները պարզապես ողողել գոլ ջրով:
Ծամոն. օգո՞ւտ, թե՞ վնաս
Գովազդները ծամոններին վերագրում են ամենատարբեր օգտակար հատկանիշներ` ատամների էմալի կարծրացում, ատամնաքարի առաջացման կանխում, բերանի տհաճ հոտի վերացում:
Բժշկուհի Հովհաննիսյանի կարծիքով` ծամոնը դրական ազդեցություն կարող է ունենալ, եթե օգտագործվում է ուտելուց հետո միջատամնային հատվածներից սննդային մասնիկների մեխանիկական հեռացման առումով: Հավելենք նաև, որ այն նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը և մարսողության լավացմանը: Տհաճ հոտը վերացնելու համար ևս ծամոնը դեր ունի, իհարկե, ժամանակավոր, բայց եթե կա հոտ, ուրեմն կա պատճառ, որը պետք է վերացնել ավելի մասնագիտական մոտեցմամբ: Անընդհատ ծամելը, սակայն, վերածվում է տգեղ սովորության, որը կարող է գաստրիտի պատճառ դառնալ ու այլ տհաճություններ առաջացնել:
Վերջապես, ատամների առողջությունը սերտորեն կապված է մարդու օրգան համակարգերի հետ: Ցանկացած օրգան համակարգի հետ կապված որևէ խնդիր իր արտահայտությունն է ունենում նաև լեզվի վրա և բերանի խոռոչում:
Իսկ ատամնաբույժներին հաճախ չդիմելու կամ էլ «դանակը ոսկորին» չհասնելու և ամուր ատամներ ունենալու համար Անժելա Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ատամնաբույժներին այցելել ժամանակ առ ժամանակ նաև կանխարգելիչ նպատակներով:
Մեդ-Պրակտիկ
16.02.2013
Հարգելի Աննա, Ձեզ կպատասխանի մասնագետը։ Հետևեք մեզ։
anna
16.02.2013
pchacac atamnerov user
12.10.2011
Կարդացեք նաև
Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...
Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:
Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ...
Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...
Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը...
Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...
Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...
Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...
Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...
Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...
Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...
Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...
Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն